Արմինֆո. ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում Գյումրիում ռուս զինծառայողի հանկարծամահ լինելու կապակցությամբ։ Այդ մասին հաղորդել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։
Նշենք, որ հինգշաբթի զորամասից դուրս հայտնաբերվել է ռուս զինծառայողի դի, որի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել։ Զինծառայողը 36-ամյա պայմանագրային Ա. Պ. Էր: