Արմինֆո. Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած մեկնաբնությունում:
«Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ», - ընդգծում է Հայաստանի ԱԳՆ-ը:
Հարկ է նշել, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը մուտք էին գործել Սոթքի հանքավայրի տարածք, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանի հատման կետում: Այդ փաստը բացասաբար է ընկալվել հայ հասարակության շրջանում՝ հարուցելով խիստ քննադատություն երկրի գործող իշխանությունների հասցեին։