Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք է գրանցվել։ Անցած օրվա ընթացքում անցկացվել է 3.656 թեստ։
Ինչպես հաղորդում Է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 132.346 դեպք, ապաքինվել է 105.149 մարդ, մահացել է 2.090 մարդ՝ գումարած 22-ը նախորդ օրվա ընթացքում: Արձանագրվել է նաեւ մահվան 527 դեպք՝ գումարած անցած օրվա ընթացքում 8 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 24.580 հիվանդ: