Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը չի ընդունել ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ "Լուսավոր Հայաստան" խմբակցության ներկայացրած օրինագիծը: Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։ "Կողմ" քվեարկել է 37 պատգամավոր, դեմ՝ 65-ը, երկուսը ձեռնպահ են մնացել։ Այսպիսով օրինագիծը չի ընդունվել։