Արմինֆո. Պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որն օրերս լքել է "Իմ քայլը" խմբակցությունը, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառից դեպի Հայաստան տանող դարպասները և առաջ են շարժվում Գեղարքունիք:
Թովմասյանը հաղորդել է, որ ոսել է Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական բանակի կորպուսի հրամանատարի հետ, ով հաստատել է այդ տեղեկությունը: "Հրամանատարն ինձ հաղորդեց, որ ադրբեջանցիները ցանկանում են դարպասները տեղափոխել Հայաստանի սահմանին ավելի մոտ։ Դա իսկական խայտառակություն է։ Ես բացարձակապես չեմ հասկանում, թե որտեղ է եռակողմ համաձայնագրի երկրորդ եւ երրորդ կողմը։ Ես կոչ եմ անում մեր զինծառայողներին կանգնել Գեղարքունիքի բնակիչների կողքին և պաշտպանել նրանց անվտանգությունը", - ընդգծել է Թովմասյանը։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ խորհրդարանի ամբիոնից տեսանյութ է ցուցադրել, որտեղ երևում է, որ Սոտքում ադրբեջանցի զինծառայողներ են: Պատգամավորը կոչ է արել շտապ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հերքել էր այն տեղեկությունը, թե ադրբեջանցի զինծառայողները ներխուժել են Սոտքի հանքի տարածք։ Իր հերթին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ խնդիրն առնչվում է դարպասների տեղակայմանը, որն այժմ քննարկվում է եռակողմ կարգով: Սանոսյանը նաեւ հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողները գտնվում են Սոտքի հանքավայրում: