Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը խորհրդարանի պատգամավորներին կոչ է արել դեռ չընդունել <Լուսավոր Հայաստան> խմբակցության առաջարկած՝ ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին օրինագիծը:
Սարգսյանը հայտարարել է, որ այժմ կան որոշակի ռիսկեր, որոնց մասին երեկ նշվել է Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ ։ <Պաշտպանության նախարարությունը համաձայն է, որ ռազմական դրությունը չի կարող հավերժ շարունակվել, բայց հիմա մեզ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կփոխարինեն ռազմական դրության ռեժիմի որոշ դրույթների։ Հակառակ դեպքում, կհայտնվեն որոշակի ռիսկեր, դրանց մասին այսօր արդեն խոսել են ։ Այդ տարբերակի ընդունումը վտանգներ կստեղծի պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակել է իրավական նորմեր եւ պատրաստվում է մեխանիզմներ ներկայացնել խնդիրների լուծման համար>,- եզրափակել է Սարգսյանը ։