Արմինֆո.Դիվանագիտական ասպարեզում Հայաստանը ձախողումներ չի ունեցել։ Այդ մասին նոյեմբերի 26-ին լրագրողներին հայտարարել է արտգործնախարար Արա Այվազյանը։
Նրա խոսքով՝ տապալումը տեղի է ունեցել մարտադաշտերում, բայց այստեղ էլ խոսքը ուժերի անհամադրելիության մասին է։ Նախարարն արձանագրել է, որ հայ զինվորները հերոսաբար դիմադրում էին ադրբեջանաթուրքական ագրեսիային։ Հիմա, ինչպես նկատել է նախարարը, խնդիրը դիվանագիտական հուն է տեղափոխվում։ "Մեր պարտքն է անել հնարավորը՝ խնդրի արժանապատիվ լուծման համար", - ընդգծել է հայկական դիվանագիտության ղեկավարը: