Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1785 նոր դեպք է արձանագրվել։ Կատարվել է 4.383 թեստ:
Ինչպես հաղորդում Է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 130.870 դեպք, ապաքինվել է 103.055 մարդ, մահացել է 2.068-ը՝ գումարած նախորդ օրվա 28-ը: Արձանագրվել է նաեւ մահվան 519 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 25.228 հիվանդ: Անցկացված թեստերի ընդհանուր քանակը 498.951 է: