Արմինֆո.Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա է ընթանում։ Հանրահավաքի մասնակիցները իշխող "Իմ քայլը" դաշինքի պատգամավորներից պահանջում են ռազմական դրությունը վերացնելու մասին որոշում կայացնել։ Ցուցարարները դուրս են եկել "ժողովուրդը ձեզ անիծում է", "ժողովուրդը ձեր դեմ է", "մենք կշարունակենք պայքարել" կարգախոսներով:
Ակցիայի մասնակիցների կարծիքով, երկարաձգելով ռազմական դրության ռեժիմը, իշխող դաշինքն ուզում է ցուցարարներին լռեցնել, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվի: Ցուցարարները կոչ են անում "իմքայլականներին" ռազմական դրությունը վերացնելու որոշման հետ մեկտեղ հրաժարվել մանդատներից, այլապես նրանք ստիպված կլինեն կյանքի մնացած մասը անցկացնել հողը վաճառած ազգային դավաճանների խարանով: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ ։