Արմինֆո. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ: Հարցը ներառված է կառավարության նիստի օրակարգում, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Մեսրոպ Մեսրոպյանը դիմում էր ներկայացրել ՀԾԿՀ անդամի լիազորությունները վայր դնելու մասին: Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է մնում հուլիսի 30-ից, երբ այն ժամանակվա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար։