Արմինֆո. Գերմանիայի կառավարությունը 2 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղում վերջինիս գործունեության համար ։ Այս մասին ասված Է նոյեմբերի 25-ին Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Բերբել Քոֆլերի տարածած հայտարարության մեջ։
<Ես ողջունում եմ այն փաստը, որ վեց շաբաթ տևած կատաղի մարտերից հետո նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել ։ Շնորհակալ եմ ԿԽՄԿ-ի ներգրավվածության եւ աշխատանքի համար, որին Գերմանիայի կառավարությունը հատկացրել է 2 մլն եվրո>,- ասված է հաղորդագրության մեջ, որը մեջբերում Է ՏԱՍՍ-ը ։