Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 1563 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 129.085 դեպք, ապաքինվել է 100.913 մարդ, մահացել է 2.040՝ գումարած 38-ը նախորդ օրվա ընթացքում: Արձանագրվել է նաեւ մահվան 513 դեպք՝ գումարած անցած օրվա ընթացքում 6 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 25.619 հիվանդ: