Արմինֆո. Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը նոյեմբերի 24-ին բանակցություններ է վարել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում (state.gov):
Պետքարտուղարի տեղակալը ողջունել է արտգործնախարար Այվազյանին իր նոր պաշտոնում և հույս հայտնել, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանին տրամադրվող մարդասիրական օգնության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի հետ կապված հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն հինգ միլիոն դոլար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած բնակչությանը օգնելու համար: Միջոցները կուղղվեն նաեւ այլ գործընկերային, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպություններին: