Արմինֆո. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը ։
Նշենք, որ Մակար Ղամբարյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ .մայիսի 29-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնը լքել էր նոյեմբերի 20-ին, որից հետո նոյեմբերի 23-ին հրաժարական էր տվել նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: