Արմինֆո. Դեսպան Լ․ Թրեյսին և ԵՄ պատվիրակության ղեկավար Ա․ Վիկտորինը հանդիպել են ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին՝ փաստելու Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հանձնառությունը հակակոռուպցիոն բարեփոխումներում Հայաստանին աջակցելու հարցում։
Քննարկման թիրախում Հայաստանի ժողովրդավարական և հակակոռուպցիոն առաջնահերթ բարեփոխումների համատեղ ձեռքբերումներն էին ու հետագա համագործակցությունը։
<Ուզում ենք գոհունակությամբ հիշատակել, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը հիմնադրման պահից սկսած աջակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անկախ վերահսկողության անցկացման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերում, ինչն առանցքային է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման համար>,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։