Արմինֆո. Այս պահին մեր օրակարգի առաջնային հարցերից է Ադրբեջանում հայտնված գերիների, ռազմագերիների շուտափույթ վերադարձն ու Ադրբեջանի վերահսկած շրջաններում գտնվող մեր զոհված տղերքի մարմինների տեղափոխումը Հայաստան։ Այդ մասին Facebook-ի իր էջում
հայտարարել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Ներկայիս իշխանություններն ամբողջությամբ սպառել են իրենց, իրենց կարգավիճակով ի զորու չեն բանակցել և մեզ համար ցանկալի արդյունքի հասնել։ Հույսներս Ռուսաստանն ու այն միջազգային կառույցներն ու կազմակերպություններն են, որոնք մեր փոխարեն զբաղվում են նման խնդիրներով։
Այս իշխանությունների համար մարդը արժեք չէ, նաև դա է պատճառը, որ այս վիճակին հասանք», - ընդգծել է նա: