Արմինֆո.Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Այս մասին ասվում է Արցախի ՊԲ հայտարարության մեջ ։
<Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից>,- նշվում է հայտարարության մեջ։
Այսօր համացանցում տարածվել է 121 բնակավայրի(քաղաքներ և գյուղեր) ոչ պաշտոնական ցուցակը, որոնք անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ ՝ ըստ տխրահռչակ փաստաթղթի: 52 բնակավայրփոխանցվում է Քաշաթաղի շրջանում, 16 - ը ՝ Շահումյանի շրջանում, 29 - ը ՝ Հադրութի, 8 - ը ՝ Մարտակերտի և Ասկերանի, 6 - ը ՝ Մարտունու շրջաններում ։
Հարկ է նաև նկատել, որ հաճախ Արցախի այս կամ այն գյուղերի բնակիչները մեկ օր կամ հաշված ժամեր առաջ են տեղեկանում, որ պետք է լքեն գյուղը։ Ըստ այդմ ՝ նրանք ոչ մի աջակցություն չեն ստանում տեղական իշխանություններից իրենց տեղափոխությունը կազմակերպելու հարցում և ստիպված են գործել՝ «խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է» սկզբունքով ։