Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի նախաձեռնած Ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է ավելի քան 2.1 միլիոն եվրոյի խոստում–նվիրատվություն:
<Շնորհակալ ենք այն բոլոր նվիրատուներին, որոնք, չնայած առողջապահական և տնտեսական ճգնաժամերին, համախմբվեցին՝ ի աջակցություն հայրենիքի և արցախահայության>,-նշվում է <Հայաստան> համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես այցելել էր Ֆրանսիայի տեղական մարմնի կենտրոնակայան, հանդիպել հայ կամավորներին և քաջալերել հայ համայնքին։
Ֆոնեթոնը շարունակվում է. Եվրոպայի մեր հայրենակիցները նվիրատվություններ կարող են կատարել ինչպես կայքէջով՝ https://dons.fondsarmenien.org/phonethon, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով: