Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հաղորդում է միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 126.709 դեպք, ապաքինվել է 95.099 մարդ, մահացել է 1.976 մարդ՝ գումարած 24-ը նախորդ օրվա ընթացքում: Արձանագրվել է նաեւ մահվան 503 դեպք, գումարած անցած օրվա ընթացքում 2 դեպք, երբ հիվանդների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 29.131 հիվանդ: