Արմինֆո. Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը Եվրոպական միության գագաթնաժողովից առաջ այցելել է Բրյուսել, որի անցկացումը նախատեսված է դեկտեմբերի 10-11-ը: Ինչպես հաղորդում է APA-ն, այցի շրջանակներում Քալընը առանձին հանդիպումներ է ունեցել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Մարիամ վան դեն Հովելի, Եվրահանձնաժողովի նախագահի կաբինետի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Բյոմ Զեյբերտի եւ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ կապերը, տարածաշրջանային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Միջերկրական ծովի, Լիբանանի, Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը: