Արմինֆո. Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մոտ ժամանակներս կարող է այցելել Հայաստան։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Խաթիբզադեն, հավելելով, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ կապերը։
Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Խաթիբզադեն նշել է, որ այժմ քննարկվում Է Զարիֆի՝ Երեւան կատարելիք այցի հարցը, որտեղ նա հանդիպում կունենա Հայաստանի նորանշանակ պաշտոնակցի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրա խոսքով, Զարիֆի Հայաստան այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային հարցեր եւ երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը: