Արմինֆո. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 1193 դեպք է արձանագրվել. անցկացվել է 3207 թեստ: Ընդ որում, ապաքինվածների թիվը կրկնակի գերազանցել է հիվանդացածների թիվը՝ կազմելով 2075։ Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, մեկ օրում մահվան ելքերի թիվը հասել է 31-ի։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 124 839 է, որոնցից 74,3 տոկոսը կամ 92 829-ը ապաքինվել են, 1,5 տոկոսը կամ 1931-ը մահացել են: Հայաստանում անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմել է 483 652: Այս պահին փաստացի բուժում է ստանում 29 581 հիվանդ: