Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ռուսական պատվիրակության անդամների հանդիպմանը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր Երեւան է ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որի կազմում են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և այլն:
Նախատեսվում է ռուսական պատվիրակության այցը Բաքու։ Այցի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումն է։