Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները, ձերբակալություններից և ոստիկանության կողմից փողոցների ապաշրջափակումից հետո, շարունակել են բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում: Այդ մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Ակցիայի մասնակիցները մեքենաներով արգելափակել են ճանապարհային երթեւեկությունը մայրաքաղաքի գլխավոր հրապարակում ։ Սակայն ոստիկանության աշխատակիցներին, ուժ կիրառելով, հաջողվել է բացել հրապարակը ։ Նոր բերման ենթարկվածներ կան։