Արմինֆո. Կյանքի 59-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը ՝ Ռիտա Սարգսյանը։ Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ երրորդ նախագահի գրասենյակը հաղորդել էր, որ Ռիտա Սարգսյանը կորոնավիրուսային վարակ ախտորոշմամբ հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը: Բժիշկները նրա վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: