Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ: Այդ մասին Մարուքյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանաիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:
Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները: Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ: Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով», - գրել է Մարուքյանը: