Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք նախարարների ազատման եւ նորերի նշանակման մասին:
Մասնավորապես, ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, իրենց պաշտոններից ազատվել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Այլ հրամանագրերով՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Վաղարշակ Հարությունյանը, արտակարգ իրավիճակների նախարարի՝ Անդրանիկ Փիլոյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ Մեսրոպ Առաքելյանը