Արմինֆո.ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀՀ ԶՈւ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝բացատրություններ տալու այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած իր հայտարարությունների վերաբերյալ, որոնցում նա քննադատել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը պատերազմի ընթացքում։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի մամուլի ասուլիսի տեսագրությունը ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն ՝ հանձնարարելով նախապատրաստել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներին համապատասխան նյութեր, ստուգել մամուլի ասուլիսի ժամանակ շարադրված հանգամանքները և դրանց տալ իրավական գնահատական: