Արմինֆո. Ռուսաստանի Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը կոչ է արել Ադրբեջանին պահպանել կրոնական սրբավայրերը Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ չփակել դրանց հասանելիությունը, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ զրույցում նշել էր Ղարաբաղում քրիստոնեական տաճարների եւ վանքերի պահպանության եւ բնաաականոն գործունեության ապահովման կարեւորությունը:
"Մենք հույս ունենք, որ միջազգային իրավունքի եւ հավատացյալների իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան կպահպանվեն Ղարաբաղի կրոնական սրբավայրերն ու վանքերը ։ Պետք է ապահովվի կրոնական օբյեկտների հասանելիությունը՝ ինչպես մզկիթների, այնպես էլ քրիստոնեական տաճարների, ուխտագնացություն իրականացնելու համար", - ասել է Գավրիլովը։