Արմինֆո. ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսում արված բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։
Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական», - հավելել է նա։
Նշենք, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողներին պատմել է մարտական գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում զորահավաքի անգրագետ կազմակերպման, սպառազինության ոչ նպատակային գնումների, ՀՀ վարչապետի կնոջ հետ կոնֆլիկտի մասին, որի պատճառով նրան հեռացրել են աշխատանքից, մարտական գործողությունների ժամանակ ժամանակին Ռուսաստանի օգնությանը չդիմելու և շատ այլ բաների մասին։ Գեներալ Հակոբյանի հայտնություններն ինչ-որ չափով լույս են սփռում հայկական կողմի համար այդ պատերազմի ողբալի հետևանքների վրա ։