


Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ Վահե Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի գլխավոր դատախազության հետ ներկա իրավիճակում համակարգված աշխատանքի կազմակերպման հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը ներկա է եղել Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:


