Արմինֆո. "Հայրենիք" կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, "Հայ Յեղափոխական Դաշնակցություն" կուսակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին և Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արթուր Վանեցյանը։
Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի (զանգվածային անկարգությունների կազմակերպում, որն ուղեկցվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ կամ վնասմամբ, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիչ սարքերի գործադրմամբ կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով) հատկանիշներով: Վանեցյանը հայտարարել է, որ այդ մեղադրանքները քաղաքական հետապնդում են։