Արմինֆո.Անհայտ կորած զինծառայողների ցուցակը կրճատվել է։ Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ընդգծելով, որ անհետ կորած շատ զինծառայողներ հայտնվում են ողջ եւ առողջ:
Ինչ վերաբերում է զինծառայողների արձակուրդներին, Տոնոյանը նշել է. "Հաշվի առնելով այն փաստը, որ այժմ տեղի է ունենում զինված ուժերի վերաբաշխում եւ վերատեղակայում, արձակուրդների եւ զորակոչիկների մասին տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
"Տեղեկատվությունը հասանելի կլինի դեկտեմբերի 1-ից հետո։ Երբ մենք վերջնական պատկերացում ունենանք զինված ուժերի տեղակայման մասին, մենք արձակուրդների մասին տեղեկատվություն կտրամադրենք", - ընդգծել է Դավիթ Տոնոյանը։