Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտություն է տեսնում պարզաբանել Ադրբեջանի հետ պատերազմի հետեւանքով Արցախից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների վերադարձի հարցը: Այդ մասին Փաշունյանը հայտարարել է խորհրդարանի ամբիոնից։
Վարչապետը նշել է, որ մտադիր է բարձրացնել այդ հարցը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում երկրից ժամանակավորապես տեղափոխված Արցախի քաղաքացիների անվտանգության հարցը: "Իմ կողմից այսօր հրապարակված ճանապարհային քարտեզի առաջին կետը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսումն է։ Ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է պատասխան տան համատեղ հայտարարության մեջ հիշատակված կետերի հետագա իրականացման մեխանիզմների մշակմանը։ Արցախի բնակիչների այդ իրավունքը նախատեսված է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ իրավունքն իրականացվի մեր հայրենակիցների անվտանգության, արժանապատվության և նորմալ կյանքի ապահովման միջոցով", - ընդգծել է Փաշինյանը ։