Արմինֆո.Այսօր Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամների կարգավիճակն այսօր փոխվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ասվում է ԱԺԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, այն է՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը», - նշվում է հաղորդագրությունում: