Արմինֆո."Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը շտապ կարգով ձեռնամուխ է լինում մարդասիրական ծրագրերի իրականացմանը, որոնք կոչված են օգնելու պատերազմից տուժած Արցախի երեխաներին եւ մեծահասակներին:
Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն այսօր՝ նոյեմբերի 18-ին։ Նախաձեռնության հաղորդագրության համաձայն, բացի այդ, "Ավրորան" պատրաստ է քննության առնել տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին օգնելու հայտերը՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարելի է ուղարկել հետևյալ հասցեով. [email protected]. Նախագծերի չափորոշիչներն ու մանրամասները կհստակեցվեն, ինչի մասին կտեղեկացվի լրացուցիչ։