Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ իրեն հրավիրել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
<Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով /օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքի կազմակերպում և անցկացում/։ Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ>,- հայտնել է նա։