Արմինֆո.Մոսկվան հուսով է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացմանը եւ չեն սպառնա տարածաշրջանի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների համաձայնագրի կետերի կատարմանը, լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
<Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացման, որը կսպառնա նաեւ ստորագրված հայտարարությանը>, - ասել է Ռուդենկոն:
Դիվանագետը նաեւ անդրադարձել է Արցախի կարգավիճակին՝փաստելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը զգայուն է հակամարտության կողմերի համար, դրա լուծման ժամկետները բացակայում են:
<Մենք հույս ունենք, որ դա ոչ մի նոր հակամարտության չի հանգեցնի, առավել ևս ՝ արյունահեղության ։ Այնուամենայնիվ, էական դեր է մնում Մինսկի խմբի համար, որը կլուծի այն հարցերը, որոնք իրենց արտացոլումը չեն գտել համաձայնագրում>, - ասել է Ռուդենկոն։
Հարկ է նշել, որ նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ունենա, և այդ հարցն այսուհետ չի քննարկվի ։
Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 17-ին անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, որ իսկապես Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ ։ <Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ պահպանում ենք ստատուս-քվոն։ Բայց, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի համար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերականգնման համար, մարդկանց միջեւ կենցաղային մակարդակում, հատկապես հակամարտության գոտում, ապա դա պայմաններ կստեղծի նաեւ Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար>, - ընդգծել Է Պուտինը: