Արմինֆո.Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։
Քաղաքացիները պահանջում են, որ պատգամավորները միանան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի իրենց պահանջին ։ Ցուցարարները նշել են, որ դեմ են եռակողմ համաձայնագրին ։ Քաղաքացիները կողմ են, որ բանակցությունները շարունակեն այլ անձինք, ովքեր կառաջադրեն նոր պայմաններ ։
Ակցիայի մասնակիցները զրուցել են նաև <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ: Խաչատրյանը հիշեցրել է ակցիայի մասնակիցներին, որ փաստաթղթի ստորագրման պահին իրավիճակը կրիտիկական էր և անհրաժեշտ էր արագ որոշումներ կայացնել: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե արդեն հոկտեմբերի 19-ին նա գործնականում համոզել է Ադրբեջանին դադարեցնել պատերազմը, եւ Շուշի քաղաքի հանձնումը չի քննարկվել, քննարկվել է միայն փախստականների վերադարձի հարցը, պատգամավորը նշել է, որ եթե վարչապետն այդ ժամանակ նման որոշում կայացներ, հանրությունը չէր հասկանա նման քայլը: