Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերադարձը ԵԱՀԿ շրջանակ անհնար է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Վալդայ> միջազգային բանավիճային ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն, հայտնի ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը։
<Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ-ն ՝ որպես կազմակերպություն, դրա համար չունի ոչ անհրաժեշտ ազդեցություն, ոչ էլ մեխանիզմներ ։ Ընդ որում, Ղարաբաղյան թեմատիկան ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, անկասկած, գործի կդրվի՝ Ռուսաստանին եւ ոչ միայն Ռուսաստանին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայության եւ շահերի մասին հիշեցնելու նպատակով: Նոր դիվանագիտական խաղը, որի շրջանակներում Վաշինգտոնն ու Փարիզը փորձում են վերադառնալ կարգավորման գործընթացին, արդեն սկսվել է>, - նկատել է նա ։
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հավատարիմ են Արցախի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին: Այս թեման քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների ընթացքում: Ենթադրվում է, որ հենց այդ մասին քննարկումներ կընթանան համանախագահների այսօրվա հանդիպմանը Մոսկվայում ։
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ նոյեմբերի 10 - ին հրադադարի մասին եռակողմ հայտարարությունն արդեն դե-ֆակտո փոխել է ոչ միայն ստատուս քվոն, այլեւ՝ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ սխեման, մոդելը ։ Այս ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խումբը վերածվում է ձևական գործոնի, իսկ բոլոր պայմանավորվածությունները <հողի վրա> իրականացնում են Ռուսաստանը, Թուրքիան և հակամարտության կողմերը ։ Թուրքիան, ընդ որում, համաձայնությունների մասնակից չէ՝ միայն ֆորմալ առումով ։
<Իհարկե, ոչ ԱՄՆ - ը, ոչ Ֆրանսիան մտադիր չեն համաձայնել տեղի ունեցածին։ Եվ հիմա Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա սեփական ազդեցությունը վերականգնելու նպատակով պնդելու են, որ կարգավորման գործընթացը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն։ Ինչ վերաբերում է հրադադարի մասին հայտարարության բովանդակությանը, ապա ես այն գնահատում եմ՝ որպես նոր հնարավորություններ ու նոր ռիսկեր պարունակող։ Էական ռիսկեր, ընդ որում ՝ բոլոր մասնակիցների համար և ոչ միայն>, - ամփոփել է Լուկյանովը։