Արմինֆո. Նիդերլանդների խորհրդարանը հավանություն է տվել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկին: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը:
Ըստ հաղորդագրության, խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին է՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմական հանցագործությունների համար:
Հոլանդացի պատգամավորների որոշումը տարածվելու է նաև Թուրքիայի վրա, որը ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Տվյալ դեպքում խոսքը կվերաբերի այդ երկրին զենք մատակարարելու արգելքին։