


Արմինֆո. Ավելի քան 1 200 փախստականներ, որոնք ավելի վաղ ռազմական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում, Ստեփանակերտ են վերադարձել ՝ նոյեմբերի 14-ից: Այդ մասին նոյեմբերի 17-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ։ "Սույն թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 482 փախստական։ Նոյեմբերի 14-ից ի վեր արդեն Ստեփանակերտ է վերադարձել 1 207 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով: Շարասյուների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուսական խաղաղապահ զորակազմի եւ ռազմական ոստիկանության պարեկները", - հայղորդել Է Կոնաշենկովը ։


