


Արմինֆո. Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ականազերծել են Լաչինի միջանցքը եւ մինչեւ Ստեփանակերտ տանող ճանապարհահատվածը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա հավաստմամբ, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական ստորաբաժանումների կողմից լիովին ականազերծվել և պայթունավտանգ առարկաներից, ջարդված և վնասված տեխնիկայից մաքրվել են Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ տանող ճանապարհի 28 կմ հատվածը, եւ այսօր ժամը 10 ։ 00-ից այդ ուղղությամբ բացվել է քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկություն։


