


Արմինֆո. Այսօր ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: Այդ մասին հաղորդել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի 6 քաղաքացիների անհետացման եւ գերեվարման մասին: Նրանցից երկուսը անհետացել էին նոյեմբերի սկզբին՝ մարդասիրական օգնության բեռով Արցախ մեկնելիս։ Ադրբեջանական կողմը ևս 4 գերի է վերցրել արդեն զինադադարից հետո ։



