Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հաղորդել է, որ ԱԺ խորհրդի նիստում քվորում չլինելու պատճառով ռազմական դրության վերացման հարցով արտահերթ նիստ չի լինի:
Նրա ասելով, իշխող կուսակցության պատգամավորները չեն ներկայացել խորհրդի նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի արտահերթ նիստ նշանակել չի հաջողվել։
Տոնոյանը դիմել է գործընկերներին՝ կոչ անելով կամք դրսեւորել եւ ժամը 18:00-ին ներկայանալ ԱԺ խորհրդի նիստին: