Արմինֆո. Շավարշ Քոչարյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, համապատասխան որոշում է կայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օրեր առաջ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Քոչարյանը լքել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն։ Սակայն այդ տեղեկատվությունը պաշտոնապես չէր հաստատվել։ Իսկ այսօր, այն բանից հետո, երբ ՀՀ կառավարության կայքում հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քոչարյանանին աշխատանքից ազատելու հրամանը, համացանցում հայտնվեց Շավարշ Քոչարյանի դիմումի լուսանկարը, որում նա դեռևս նոյեմբերի 10-ին ՝ չարաբաստիկ եռակողմ փաստաթղթի ստորագրման անմիջապես հաջորդ օրը, սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր գրել: Հարկ է նշել, որ Շավարշ Քոչարյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից, ավելին, նա Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր։
Նախօրեին հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ ՀՀ նախագահն արդեն ընդունել է նրա հրաժարականը։