


Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է Արցախի ապագայի իր տեսլականը։
Ֆիզուլի քաղաքում իր ելույթում Ալիևը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հարցին, մասնավորապես, ասել է. "Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ունենա, Ադրբեջանը միասնական երկիր է։ Բոլոր ժողովուրդները մեզանում հավասար են, և հայերը կարող են ապրել բոլորի նման"։ Նա նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբերի 17-ին սկսվել է Ֆիզուլի-Շուշի նոր ճանապարհի շինարարությունը։
Հարկ է նշել, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, նշել էր, որ դա կարելի կլինի որոշել այն բանից հետո, երբ ապահովվի փախստականների և հարկադիր տեղահանված անձանց վերադարձը ։


