


Արմինֆո. Համացանցում հայտնաբերվել է 6,5 հազար ֆեյքային օգտահաշիվ, որոնցից հայկական սոցցանցերում ղարաբաղյան հակամարտության մասին ապատեղեկատվության արշավ են իրականացրել: Այս մասին հայտնում է RT-ն ՝ վկայակոչելով DataLocator-ի ինտերնետային տեղեկատվության մոնիթորինգի, վերլուծության եւ մշակման նախագծի ղեկավար Էդգար Գրիգորյանի հետ հարցազրույցը ։
Մասնավորապես, նա պատմել է, որ ամեն ինչ սկսվել է հայկական ArmFriends սոցիալական ցանցում, որտեղ տարբեր IP հասցեներից սկսել են զանգվածաբար գրանցել նոր հաշիվներ իբր հայ օգտատերերի անունից եւ խուճապ սերմանել։ Աշխատանքը հիմնականում իրականացվել է, փորձագետի խոսքով, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Մեծ Բրիտանիայից ։
<Առաջին օրվանից ներդրվել է այն գաղափարը, որ Հայաստանին պետք չէ Ռուսաստանը ։ Որ հայկական բանակն ուժեղ է, որ պետք է հրաժարվել Ռուսաստանի օգնությունից, որ Ռուսաստանը օկուպանտ է ։ Հիմնական նպատակն էր Ռուսաստանը ներկայացնել բռնակալի տեսքով>, - նշել է Գրիգորյանը։


