


Արմինֆո.Մի նշանակեք հայկական երկու պետությունների կապիտուլյացիայի մեղավորներին, մի փնտրեք նրանց, նրանք վաղուց հայտնի են. դա Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Այդ մասին Facebook - ի իր էջում գրել է Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Արաշավիր Ղարամյանը։
Հետգրությունում նա Հայաստանի և Արցախի իշխանություններին կոչ է արել խոստովանել այդ կապիտուլյացիան և հեռանալ ։ "Մնացածը՝ հետո .. ",- գրել է Ղարամյանը ։


