


Արմինֆո. Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել քաղաքացիների առաջին խումբը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանին հարակից տարածքից 11 ավտոբուսներ ուղևորվել են Ստեփանակերտ՝ տեղափոխելով ժամանակավորապես Երևանում և Հայաստանի այլ մարզերում գտնվող արցախցիներին:
Քաղաքացիների վերադարձը տուն հնարավոր եղավ ապահովել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։ "Հետագա փոխադրումների կապակցությամբ Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ", - նշված է հաղորդագրության մեջ:


